Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ինչքան հնարավոր է, պետք է ծախսերի մեջ գցել երկիրը, որ վարկերից չպրծնենք ու հանկարծ մեջքներս չուղղենք

Ինչքան հնարավոր է, պետք է ծախսերի մեջ գցել երկիրը, որ վարկերից չպրծնենք ու հանկարծ մեջքներս չուղղենք
24.03.2024 | 15:09

Սովետում մարդիկ վարկեր չունեին, պարտքեր չունեին, մեկը մյուսին պարտք չէր, գցել-խաբել չէր լինում։ Դժգոհ էին։ Համարյա բոլորը բանկում հետ գցած փող ունեին։ Դժգոհ էին։ Պետական պարտքի մասին նույնիսկ մտածելու թեմա չկար։ Չուզեցինք, մերժեցինք կոմունիզմ կոչվածը, կապիտալիզմ ուզեցինք։

Հիմա էլ դժգոհում են, որ կան շատ հարուստներ ու շատ աղքատներ։ Հա, բա ի՞նչ էիք ուզում լիներ։ Բա կապիտալիզմը հենց դա է։

Ի դեպ, նույն վիճակը միայն Հայաստանում չի, բոլոր հետսովետական հանրապետություններում էլ նույն դժգոհությունն է։ Ուղղակի, ինչքան երկիրն աղքատ է, այդքան ավելի ցայտուն է դա երևում։

Սովետը որ քանդվեց, մեզ չհարցրեց։ Էլի թող սեփական երկիրն ունենայինք, պարտադի՞ր էր վայրենի ձևով քանդել համակարգը։

Դե, սրանք էլ նույնն անում են ծառերի հետ։ Վայրենի ձևով քանդում են։

Ի դեպ, նոր ծառերը խնամք պահանջող ծառեր են, հետևաբար, նաև ծախսատար։

Շատ հնարավոր է, որ նույնիսկ ծառերի թեման արտաքին պատվեր լինի` ինչքան հնարավոր է, պետք է ծախսերի մեջ գցել երկիրը, որ վարկերից չպրծնենք ու հանկարծ մեջքներս չուղղենք։ Վաղը էդ ծառերի խնամքի համար էլ են վարկեր պետք գալու։

Սովետում հիմար չէին, որ հենց այդ ծառերն էին քաղաքի կենտրոնում տնկել։

Միհրան Միրղոյան

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ